Աշխատանքային քննարկում ՀԲ փորձագետի հետ

Մարտի 1-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի պատասխանատուներն ու ինժեներները հանդիպել են ծրագրին աջակցող Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետի հետ։ Քննարկվել է ՀԲ կողմից իրականացվող ճանապարհաշինական ծրագրերում գենդերային հիմքով բռնությունների թեման։ Նշվել է, որ Համաշխարհային բանկը վերջին շրջանում իր ծրագրերի բնապահպանական և սոցիալական կառավարման, ինչպես նաև վերաբնակեցման քաղաքականություններին գումարել է ևս մեկ ուղղություն՝ գենդերային հիմքով բռնությունների ռիսկերի գնահատումը։ Բանկը ցանկացած երկրում իր ճանապարհաշինական նոր ծրագրերը սկսելիս ծրագրի գնահատման փաստաթղթերում անպայման անդրադարձ է կատարում հնարավոր ռիսկերին։ Կան երկրներ կամ ծրագրեր, որտեղ գենդերային բռնության թեման ռիսկային է։ Հայաստանն այս համատեքստում համարվում է ցածր ռիսկայնության երկիր։ Չնայած ցածր ռիսկայնությանը՝ այնուամենայնիվ, Համաշխարհային բանկի քաղաքականությունից ելնելով, փորձագետը պետք է մշակի որոշակի վարքագծային կանոններ, որոնց պահպանումը ծրագրի իրականացման ընթացքում պարտադիր է կապալառուների, նրանց անձնակազմերի համար, ինչպես նաև նշի նման իրավիճակների առաջացման դեպքում բողոքների արձագանքման և լուծման մեխանիզմները։ Նշված աշխատանքները կատարվում են բնակչության շահերի պաշտպանության նպատակով։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցները ՀԲ փորձագետին ներկայացրին քննարկվող հարցի վերաբերյալ իրենց պատկերացումները, բողոքների լուծման մեխանիզմներում այս թեման արձանագրելու և արձագանքելու հնարավոր ձևերը։
Նշենք, որ առաջիկայում տեղի կունենա թրեյնինգ, որի ընթացքում մանրամասնորեն կքննարկվեն նշված թեմաները։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին