Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում

04-03-2021

Երբ նոր էր ավարտել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) բակալավրիատը, Խաչատուր Խաչատրյանը մտավախություն ուներ՝ գուցե այդպես էլ չկարողանա իր մասնագիտությամբ աշխատել: Սակայն 2020թ. հոկտեմբերին    «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից աշխատանքի հրավեր ստացավ և այժմ դեպարտամենտում աշխատում է որպես անվտանգության ինժեներ։

Խաչատուրը գերազանցությամբ ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի բակալավրիատը՝ «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտությամբ: Այժմ աշխատանքին զուգահեռ ուսանում է մագիստրատուրայում և ՃՇՀԱՀ-ի կառավարման խորհրդի քարտուղարն է: Դարձել է «2020թ. ՀՀ լավագույն ուսանող» մրցանակակիր: Մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է:

«Չէի պատկերացնում, որ երբևէ իմ մասնագիտությամբ կաշխատեմ: Սակայն Ճանապարհային դեպարտամենտը  հնարավորություն ստեղծեց բուհում ստացած գիտելիքներս գործնական դաշտում կիրառելու, հմտություններս կատարելագործելու, մասնագիտությամբ ինքնադրսևորվելու և կայանալու համար‚- ասում է  Խաչատուրն ու շարունակում‚- կարծում եմ՝ շատ կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան»:

Իր աշխատանքի մասին պատմելիս Խաչատուրը նշում է, որ անվտանգության ինժեներների խնդիրն է ուսումնասիրել և հետևել, որպեսզի ավտոճանապարհների կահավորումը նշաններով, գծանշումներով և այլ տեխնիկական միջոցներով լինի ՀՀ կառավարության որոշումներին համապատասխան, այնուհետև մասնագիտական գնահատական տալ և առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել նախագծողին։ «Ճանապարհների տեխնիկական միջոցներով հագեցվածությունը չպետք է լինի չափից շատ կամ քիչ, այն պետք է լինի ըստ սահմանված կարգի‚ որպեսզի վարորդը կարողանա ժամանակին ընկալել տեղեկատվությունը՝ դրան համապատասխան գործողություններ իրականացնելով: Ճանապարհների անվտանգությունն ապահովելու ժամանակ պետք է հենվել վարորդ-ավտոմոբիլ-ճանապարհ-միջավայր համակարգի տարրերից յուրաքանչյուրի վրա»‚- ասում է երիտասարդ մասնագետը:

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը մեծապես կարևորում է երիտասարդ մասնագետների ներգրավումը, և վերջին մեկ տարում կազմակերպությունը համալրվել է բազմաթիվ երիտասարդ աշխատակիցներով։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին