Հանրային լսումների ընթացքում ներկայացվել են վթարավտանգ ճանապարհահատվածների բարելավման նախագծերը
Մարտի 2-ից 4-ը Սևան, Վանաձոր, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, Ախուրյան, Անի համայնքներում Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել հանրային լսումներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները և «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ի խորհրդատուները համայնքների ղեկավարներին, աշխատակազմերին և բնակչությանը ներկայացրել են նշված ծրագրի շրջանակներում մշակված վթարավտանգ ճանապարհահատվածների բարելավման մանրամասն նախագծերն ու բնապահպանական և սոցիալական կառավարման պլանները։
Նշենք, որ վթարավտանգ կետերն ընտրվել են վթարների վերաբերյալ ՀՀ ոստիկանության տրամադրած տվյալների և ոստիկանության հետ խորհրդակցությունների, տեղազննությունների հիման վրա։
Ճանապարհային դեպարտամենտի բնապահպանական և սոցիալական հարցերով մասնագետ Շուշան Քուրքչիյանը համայնքների ներկայացուցիչներին մանրամասնեց ծրագրի իրականացման ընթացքում բնապահպանական և սոցիալական հնարավոր ազդեցությունները։ Բնապահպանական տեսակետից հնարավոր են փոքրածավալ որոշակի ազդեցություններ։ Մասնավորապես, շինաշխատանքների ընթացքում հնարավոր է աղմուկի մակարդակի բարձրացում։ Նշվեց, որ շինարարն աշխատանքներն իրականացնելու է աշխատանքային ժամերին։ Շինարարության ընթացքում հնարավոր է փոշու տարածում, ինչը կկանխարգելվի ջրցանության միջոցով։ Որոշակի սահմանափակումներ կլինեն երթևեկության հետ կապված, որոնց մասին նախատես կտեղեկացվի, և երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ վարորդներին հնարավորինս քիչ անհանգստություն պատճառվի։ Նշվեց նաև, որ ծրագրի իրականացման ընթացքում տարածքների օտարում չի նախատեսվում։ Խոսվեց նաև բողոքների լուծման մեխանիզմների մասին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները և «Ճաննախագիծ» ինստիտուտի մասնագետները մանրամասնեցին յուրաքանչյուր համայնքի՝ ծրագրի շրջանակներում ընտրված վթարավտանգ կետերի վերացման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները։ Վտանգավոր հատվածներում նախատեսված է անվտանգության տարրերի տեղադրում, որոշ տեղամասերի ասֆալտապատում, մայթերի նորոգում և այլն։
Որոշ համայնքների ներկայացուցիչներ հանդիպումների ընթացքում արեցին իրենց դիտարկումները նախագծերի վերաբերյալ։
Վերջին նորությունները
Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ
13-01-2026Ծրագրի պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ12+116-կմ15+818 (աջ գոտի) հատվածում մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
10-01-2026Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 19-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելին2025թ. մուտք է եղել 10743 գրություն
08-01-2026Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
Կարդալ ավելին