Վերսկսվել է Մ-3 միջպետական ճանապարհի կմ27+000-կմ35+535 հատվածի միջին նորոգումը

04-04-2023

Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա–Վանաձոր–Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ27+000-կմ35+535 հատվածում (Աշտարակ քաղաքի մոտ) վերսկսվել են միջին նորոգման աշխատանքները։ Ճանապարհի նորոգումը մեկնարկել էր 2022թ. աշնանը, սակայն դադարեցվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Մոտ 8.5կմ երկարությամբ ճանապարհահատվածի 6.5կմ-ն նախորդ տարի ասֆալտապատվել է։ Մյուս 2կմ տեղամասում այս պահին կապալառու կազմակերպությունը՝ «Էն Շին» ՍՊԸ-ն, կատարում է գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում։ Աշխատանքների տեխնիկական վերահսկողությունը կատարում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները։

 

Վերջին նորությունները

2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն

09-10-2026

3-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ

08-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին