Հանդիպում՝ վեճերի խորհրդի միանձնյա անդամ Վինսենթ Լելուփի հետ
04-04-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում վեճերի խորհրդի միանձնյա անդամ Վինսենթ Լելուփի հետ։ Մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի, նշված հատվածի շինարարական («ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ (Հայաստան) և «Մ/ս Դայնեշ Չանդրա Ռ.Ագրավալ»» (Հնդկաստան) համատեղ ձեռնարկություն) ու տեխնիկական հսկողության («Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկություն) աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման տեխհսկողությունն իրականացնող ընկերության ռեզիդենտ ինժեներ Յուկկա Պեկկա Լեպիստոն ներկայացրեց ծրագրի առաջընթացը։ Ըստ այդմ նշվեց‚ որ մարտի վերջի դրությամբ շինարարի կողմից կատարվել է 750 հազար խմ ծավալով հանույթ‚ որը հանույթի ամբողջ ծավալի 58 տոկոսն է։ Կատարվել է 600 հազար խմ լիցք՝ լիցքի ընդհանուր ծավալի 68 տոկոսը։ 35 երկաթբետոնե ջրատարներից 8-ի կառուցումն ամբողջությամբ ավարտվել է‚ 10-ի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Շինաշխատանքների ֆիզիկական առաջընթացը 49.6 տոկոս է։
Թե՜ տեխհսկողը‚ թե՜ պատվիրատուն‚ թե՜ կապալառու կազմակերպությունը նշեցին իրենց նկատառումները կատարված աշխատանքների վերաբերյալ։ Անդրադարձ եղավ ծրագրի իրականացման ժամկետներին‚ տեխնիկական մի շարք հարցերի։
Նման ձևաչափով հանդիպումներ Վինսենթ Լելուփի հետ տեղի են ունենում պարբերաբար։ Պարոն Լելուփը մշտադիտարկում է իրականացնում ճանապարհի կառուցման ընթացքում, ուղղորդում պայմանագրային տարընթերցումների հարցում‚ կատարում է պարբերական այցեր շինհրապարակներ, համագործակցելով պատվիրատուի, շինարարի և տեխհսկողի հետ` ծրագրի իրականացման փուլում լուծում է տալիս վիճելի հարցերին։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին