Հանդիպում՝ Քաջարան-Ագարակ ճանապարհը կառուցող շինարարի, տեխհսկողի և նախագծողի հետ
04-06-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։
Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել են շինաշխատանքների ֆիզիկական և ֆինանսական ցուցանիշները։ Վերջիններս նշել են, որ շինարարության ընթացքում սերտորեն համագործակցում են նախագծողի հետ, և ցանկացած հարց անմիջապես լուծում է ստանում համատեղ քննարկումների արդյունքում։ Նշվել է, որ այժմ միայն արհեստական կառուցվածքների վրա աշխատում է 100 մարդ, և նախատեսվում է առաջիկայում այդ թիվն ավելացնել ևս 100-ով։ Շինարարն ընդգծել է, որ ապահովված են այս ծավալուն աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ շինանյութով։ Անդրադարձ է եղել երկրորդ թունելի հորատման նախապատրաստական աշխատանքներին։ Քննարկվել են նաև այլ հարցեր։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին