Կենսական նշանակության ճանապարհների վերականգնումը նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները և Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ տրանսպորտային մասնագետ Միցույոշի Ասադայի գլխավորությամբ, հուլիսի 3-ին այցելել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնված և վերականգնման ընթացքի մեջ գտնվող ճանապարհահատվածներ։
ՀԲ պատվիրակությունը նախ եղավ Արարատի մարզի Մխչյան, Հովտաշեն և Նորամարգ համայնքներով անցնող 2,12 կմ երկարությամբ ճանապարհահատվածում, որը շահագործման է հանձնվել 2018թ. դեկտեմբերին։ Միցույոշի Ասադան դիտարկեց կատարված աշխատանքները։ Նշենք, որ կենսական նշանակության վերականգնված այս ճանապարհի հարևանությամբ՝ 11 հա տարածքում, կառուցվում է գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկա, որն ունենալու է պահեստներ, սառնարաններ, հյուրատուն, սուպերմարկետներ, տաղավարներ, փակ շուկա, վարչական շենք, այլ ենթակառուցվածքներ։ Այդ հատվածը գտնվում է Երևանը, Վայոց ձորը, Սյունիքը, Արցախն Արարատյան դաշտավայրին կապող ամենակարճ ճանապարհի վրա, որտեղ գյուղացիները կարող են վաճառել իրենց արտադրանքը։ Տարածքը նախատեսվում է շահագործման հանձնել աշնանը, որպեսզի արդեն այս տարի գյուղացիները կարողանան իրացնել բերքը։
Նկատենք, որ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման նպատակն է հեշտացնել շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար։ Եվ գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկայի կառուցումն այս տարածքում վկայում է, որ ծրագիրը ծառայում է իր նպատակին։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները և Համաշխարհային բանկի պատվիրակությունը եղան նաև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում վերականգնվող Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ և Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածներում։ Շինաշխատանքներն այստեղ մեկնարկել են այս տարվա մայիսին։ Այժմ իրականացվում են հողային պաստառի վերականգնման, մայթերի կառուցման նպատակով եզրաքարերի տեղադրման, բետոնե եզրաշարերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման նպատակով ջրթող խողովակների տեղադրման և այլ աշխատանքներ։ Շուտով կսկսվեն ճանապարհային հագուստի կոնստրուկտիվ շերտերի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին