Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման համար կմշակվեն մանրամասն նախագծանախահաշվային փաստաթղթեր
04-07-2023
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված N 3449-ARM վարկային համաձայնագրի շրջանակներում ամփոփվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթը։ Մրցույթի արդյունքում «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկությունը ստացել է ամենաբարձր տեխնիկական-ֆինանսական ընդհանուր միավորները և համարվել ընտրված մասնակից:
Պայմանագրային բանակցությունների արդյունքում «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ» ՍՊԸ (առաջատար) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՍՊԸ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և «ՄՍ Մոբիլիթի Քոնսալթ» ՍՊԸ) համատեղ ձեռնարկության հետ կնքվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիր։
Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է 6 ամիս։
Ծառայությունների մատուցման շրջանակը ներառում է՝
- Դիլիջանի և Պուշկինի թունելների կառուցվածքային տարրերի և ինժեներական համակարգերի վիճակի (էլեկտրասնուցման, լուսավորության, օդափոխության, հրդեհաշիջման, ջրահեռացման, կապի և ավտոմատ կառավարման) մանրամասն հետազոտություն, գործող նորմերին դրանց համապատասխանության ստուգում, վերականգնման կամ արդիականացման մանրամասն նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում,
- բնապահպանական գնահատման փաստաթղթերի կազմում՝ ՀՀ օրենսդրությանը և ԱԶԲ-ի անվտանգության քաղաքականությանը համապատասխան,
- շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստում:
Արդյունքում ունենալու ենք Դիլիջանի և Պուշկինի թունելների՝ անվտանգության ժամանակակից պահանջներին համապատասխան և իրագործման համար պատրաստ նախագծեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին