Հանդիպում դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

04-07-2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուները հանդիպել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան 60կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի դոնոր կազմակերպությունների՝ Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ։
 
Մանրամասն քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային, հարավային և Բարգուշատի թունելի ենթահատվածների կառուցման ծրագրի ընթացիկ վիճակը, բուն շինարարության նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, անդրադարձ է եղել գնումների գործընթացին, որը մեկնարկելու է առաջիկայում, ֆինանսական հարցերի, ծրագրի շրջանակում հողերի օտարման թեմաներին և այլն։ Քննարկվել են նաև ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագիտական թիմի կարողությունների զարգացմանն ուղղված հարցեր։ Նախանշվել են նաև առաջիկա անելիքներն ու հստակեցվել ժամկետներ։

 

Վերջին նորությունները

2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն

09-10-2026

3-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ

08-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին