Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 հատվածը

04-08-2023
Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 հատվածը։ 4.9կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի տարածքում։ Հիմնանորոգման ծրագրում ավելացել են նոր ծավալներ, մասնավորապես նոր կոյուղագծի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են, 4.9կմ ճանապարհից 3.2կմ-ն արդեն ասֆալտապատ է։ 1.7կմ հատվածում ասֆալտապատումը շարունակվում է։ Ճանապարհին առկա ուղեանցի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Շինաշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
 
Աշխատանքները մեկնարկել են 2022թ., ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։
 
Շինաշխատանքները կատարում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին