Տեղի ունեցան պայմանագրային բանակցություններ
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում տեղի ունեցան պայմանագրային բանակցություններ Հայաստանի Հանրապետության կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվող ճանապարհների նախագծման և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքում առաջին տեղը զբաղեցրած կազմակերպության՝ գերմանական Kocks Consult GmbH կազմակերպության ներկայացուցչի հետ։
Նշված մրցույթի արդյունքում Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը Kocks Consult GmbH ընկերությանն է պատվիրում նախագծային աշխատանքների փաթեթ, որը ներառում է կենսական նշանակության 9 ճանապարհների նախագծում։ Կազմակերպությունը իրականացնելու է նաև հեղինակային հսկողության ծառայությունների մատուցում՝ շինարարական աշխատանքների ընթացքում։ Նախատեսվում է վերականգնել մոտ 48 կմ երկարությամբ ճանապարհ։ Վերականգնման աշխատանքները կիրականացվեն Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Նիստի ընթացքում քննարկվեցին պայմանագրային մի շարք կետեր, մասնավորապես, աշխատանքների կատարման ժամկետների, խորհրդատուի աշխատակազմի, վճարումների հետ կապված և այլ հարցեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է դեպի Մարտիրոսի եկեղեցի տանող ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
11-06-2026Հայտերն ընդունվու մ են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելինՍիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք
10-06-2026Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Կարդալ ավելինՀայտարարվել է Վայք-Արին ճանապարհի կմ0+400-կմ6+500 հատվածի վերակառուցման աշխատանքների նախագծման մրցույթ
10-06-2026Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին