Ավարտվել է Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհի վերականգնումը

Վերականգնվել է Տավուշի մարզի Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով տարածաշրջանի այլ բնակավայրերի հետ կապող մոտ 3,6 կիլոմետրանոց կենսական նշանակության ճանապարհահատվածը։ 350 տարվա պատմություն ունեցող գյուղական համայնքի ճանապահը վերականգնել է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ընդ որում, աշխատանքներն ավարտվել են նախատեսված վերջնաժամկետից մոտ 2 ամիս շուտ։ Վերականգնվել են հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, ջրահեռացման համակարգը, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ էլեմենտներ, կատարվել են այլ աշխատանքներ։
Արճիսի ճանապարհը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի միջոցով շատ գյուղական համայնքներ կապվել են հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ, այդպիսով ապահովվել է գյուղական բնակչության կապը շուկաների և ծառայությունների հետ, ինչը նպաստել է այդ գյուղերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։
Նշված ծրագրի շրջանակներում 2016-2017թթ. վերականգնվել են շուրջ 63 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնցից օգտվում են հանրապետության տարբեր մարզերի 18 գյուղական համայնքներ:
Նշենք, որ 2018թ. ընթացքում, ի թիվս Արճիս համայնքի ճանապարհի, վերականգնվել են նաև 2 ճանապարհահատվածներ Արարատի մարզում` Արևշատ-Աբովյան ճանապարհահատվածը 1,6 կմ երկարությամբ, և Շիրակի մարզում` Հ32-Վահրամաբերդ-Հովունի-Մ1 ճանապարհահատվածը՝ 6 կմ երկարությամբ: Ընթացքի մեջ են կենսական նշանակության ևս 7 ճանապարհի վերականգնման աշխատանքները՝ շուրջ 52 կմ ընդհանուր երկարությամբ, որոնք կավարտվեն 2018-2019թթ. ընթացքում:
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին