Հ-45 /Մ-2/-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի 3.7կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

04-10-2021
Հ-45 /Մ-2/-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի 3.7կմ հատվածում (կմ 0+000-կմ 3+700) իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։
 
Կապալառուն է «Արհովշին» ՍՊԸ-ն։
 
Ճանապարհն անցնում է Շաքի, Սիսիան, Դաստակերտ բնակավայրերի մոտով և ունի ինտենսիվ երթևեկություն։ Մինչ նորոգումը այն գտնվում էր անբարեկարգ վիճակում, ամբողջ ճանապարհահատվածում առկա էին ցանցաձև ճաքեր։
 
Ճանապարհաշինարարները կատարել են փոսային նորոգումներ, ֆրեզավորում, հիմքի հարթեցում, ամբողջ ճանապարհի երկարությամբ տեղադրվել է վերին շերտի ասֆալտբետոնե ծածկ։ Այժմ հարթեցվում են կողնակները, կառուցվում են մուտքերը, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
 
Աշխատանքների ընթացքում նորոգման որակը ստուգելու նպատակով լաբորատորիայի միջոցով կատարվում է ուսումնասիրություն՝ հանուկի բաղադրության ստուգում, որոշելով ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և այլն։
 
Նշված հատվածում աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ։
 
Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին