8 ճանապարհի 15 վթարավտանգ տեղամասերում կկատարվեն անվտանգության բարելավման աշխատանքներ

04-10-2022
Հանրապետության 5 մարզում՝ Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Արմավիր, մեկնարկում են ՀՀ հանրապետական և միջպետական 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքները։
 
Երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։
 
Առաջիկա երկու ամիսների ընթացքում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներ կկատարվեն Վանաձոր, Ծովագյուղ, Դդմաշեն, Մարմաշեն, Վահրամաբերդ, Գուսանագյուղ, Արագածավան, Արտենի, Ալաշկերտ, Հայկավան, Արմավիր, Հացիկ բնակավայրերում։
 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է անվտանգության էլեմենտների տեղադրում (ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, լուսացույց, նշագծում), բաժանիչ գոտիների կառուցում, մայթերի, երթևեկելի մասի վերականգնում և այլն:

 

Վերջին նորությունները

2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն

09-10-2026

3-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ

08-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին