Արարատի մարզում վերականգնվում է 10 կմ կենսական նշանակության ճանապարհ
Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում Արարատի մարզում վերականգնվում է ընդհանուր 10 կմ երկարությամբ 5 ճանապարհ՝ Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ)‚ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ)։ Այս ճանապարհները գյուղական համայնքները միացնում են հանրապետական և միջպետական ճանապարհներին՝ հեշտացնելով շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար։
Նորաշենի բնակիչ Աշոտ Ստեփանյանն ասում է‚ որ իրենց գյուղի ճանապարհը վերանորոգվել էր 1973 թվականին‚ և այս վերականգնումը կարծես նվեր է ամբողջ գյուղին։ Իր և համագյուղացիների անունից էլ խոստանում է‚ որ ճանապարհի վերականգնման ավարտից հետո խնամքով են վերաբերվելու ճանապարհին‚ որպեսզի երկար ծառայի։ Աշոտ Ստեփանյանը նշում է‚ որ ընթացող շինարարական աշխատանքներից‚ որակից գոհ են‚ իրենք էլ ինչով կարողանում են‚ օգնում են շինարարներին։
Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 ճանապարհահատվածին էլ սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Այստեղ կատարվում են նաև կամրջի ամրացման աշխատանքներ։ Շինարարները նշում են‚ որ կամուրջն ամբողջովին քայքայված վիճակում էր։ Աշխատանքների ընթացքում մաքրվել է ջրանցքի հունը‚ որտեղից մոտ 120 մեքենա աղբ է տեղափոխվել։ Շինարարները հուսով են‚ որ մաքրելուց հետո հարակից գյուղերի բնակիչներն այդ վայրն այլևս որպես աղբավայր չեն ծառայեցնի։
Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ 2.7 կմ երկարությամբ ճանապարհին հողային վերջին մշակումն է կատարվում‚ մեկնարկել են ենթահիմքի տեղադրման աշխատանքները։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նկատում է‚ որ առաջացել էին բնակիչների մուտքերի հետ կապված որոշ խնդիրներ‚ որոնք բնակիչների հետ համագործակցությամբ լուծվել են։
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին