Հանդիպում Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցչի հետ
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը հանդիպել է Բագրատաշենի նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցչի հետ։ Քննարկվել են աշխատանքային հարցեր։
Նշենք‚ որ վերջնականացվել և պատվիրատուներին է հանձնվել Բագրատաշենի նոր կամրջի մանրամասն նախագիծը, որը հաստատվելուց հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։ Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Դեբեդ գետի վրա կառուցվելիք, Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող «Բարեկամություն» անունը ստացած նոր կամրջի երկարությունը լինելու է մոտ 200 մետր: Կկառուցվեն երկու առանձին զուգահեռ կամուրջներ: Յուրաքանչյուր ուղղությամբ կգործի երկու երթևեկելի գոտի։
Վերջին նորությունները
Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ
13-01-2026Ծրագրի պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ12+116-կմ15+818 (աջ գոտի) հատվածում մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
10-01-2026Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 19-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելին2025թ. մուտք է եղել 10743 գրություն
08-01-2026Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
Կարդալ ավելին