Հիմնանորոգվել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ ավտոճանապարհի 14 կմ հատվածը
Ավարտվել են Հ-42, (Մ-2)-Զառիթափ-Նոր Ազնաբերդ ավտոճանապարհի 14 կմ երկարությամբ ճանապարհահատվածի (կմ9+500-կմ23+500) հիմնանորոգման աշխատանքները։
Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինաշխատանքները կատարել է «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ն։ Իրականացվել են հողային աշխատանքներ‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (10 սմ)‚ անվտանգության տարրեր‚ կատարվել են նաև այլ աշխատանքներ։
Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը տեղեկացրեց‚ որ նշված ճանապարհահատվածը 1970-ական թվականներից ի վեր չէր հիմնանորոգվել։ Նա նաև իր գոհունակությունը հայտնեց ճանապարհաշինական աշխատանքների որակից։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին