Տեղեկատվական սեմինար՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում
04-12-2023
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Երևանում անցկացրել է տեղեկատվական սեմինար‚ որի ընթացքում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության պատվիրատուի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի‚ շինարարությունն ու տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն օգտակար գիտելիքներ են ստացել ծրագրի բնապահպանական‚ սոցիալական ազդեցությունների և գնումների կառավարման վերաբերյալ։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներդրումային վարկերի գծով տնօրեն Արմեն Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ հրավիրված սեմիները նվիրված է շինաշխատանքների ընթացքում սոցիալական, բնապահպանական պաշտպանությանը։ Պարոն Պողոսյանի դիտարկմամբ՝ հանդիպումը կազմակերպվել է շինաշխատանքների մեկնարկից առաջ, որպեսզի աշխատանքներում ներգրավված կողմերն ի սկզբանե արձանագրեն իրենց անելիքները, հաշվարկեն հնարավոր ռիսկերը և հստակեցնեն, թե ինչ խնդիրների վրա է շեշտադրում անելու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը։ Նա նաև ընդգծեց, որ թե՛ ինքը, թե՛ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի մասնագետները պատրաստ են ցանկացած հարցով աջակցել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն ու տեխհսկողությունն իրականացնող, ինչպես նաև ծրագրի պատվիրատու կազմակերպությունների ներկայացուցիչներին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը սեմինարի բացման խոսքում նշեց, որ Ճանապարհային դեպարտամենտը զբաղվում է Հայաստանում ավտոմոբիլային ճանապարհների կառուցմամբ, նորոգմամբ ու սպասարկմամբ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման պատվիրատուն է։ Վերջին տարիներին ճանապարհաշինական աշխատանքների ծավալների մեծացմանը զուգընթաց Ճանապարհային դեպարտամենտը, պարոն Զուլալյանի խոսքով, մեծ ուշադրություն է դարձնում նաև մասնագիտական կարողությունների զարգացման կոմպոնենտին։ Ըստ այդմ, ողջունելի են գործընկերների բոլոր քայլերը, որոնք ուղղված են դեպարտամենտի և կապալառուների աշխատակիցների, մասնագիտական կարողությունների բարձրացմանը։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի բնապահպանական հարցերով փորձագետ Մալիկա Բաբաջանովան և հիմնադրամի սոցիալական պաշտպանության հարցերով փորձագետ Շուշան Քուրքչիյանը խոսեցին ծրագրի իրականացման ընթացքում շինարարության հնարավոր ազդեցությունների ու դրանց հետևանքների մեղմման, պատվիրատուի, կապալառուի և տեխհսկողի միջև պարտականությունների հստակեցման, հաշվետվությունների ներկայացման կարգի, հանրային լսումների իրականացման, շահառուներին տեղեկատվության հասանելիության ապահովման, բողոքների լուծման մեխանիզմի և բազմաթիվ այլ հարցերի մասին։ Անդրադարձ եղավ նաև գնումների առանձնահատկություններին։
Տեղի ունեցավ նաև շահագրգիռ քննարկում, բանախոսները պատասխանեցին ներկաներին հարցերին։
Վերջին նորությունները
Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
09-09-2026Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ
08-09-2026Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով
07-09-2026Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։
Կարդալ ավելին