Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին ճանապարհի թունելը
04-12-2024
Հիմնանորոգվում է Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա՝ Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը (մոտ 650մ)։ Կատարվում է պատերի ամրացում, փոխվել են մայթերի եզրաքարերը, հեղեղատար խողովակները՝ ապահովելու համար ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը։ Թունելի երթևեկելի մասում տեղադրվում է ավազակոպճային շերտը, այնուհետև կտեղադրվի խճային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։ Նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են նաև Մ-5 միջպետական ճանապարհի՝ ընդհանուր երկարությամբ մոտ 4.95կմ երկարությամբ երկու հատվածները։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցումը շարունակվում է
16-01-2025Ընթանում են հողային, ինչպես նաև թունելի փորման, Մեղրի քաղաքի տրանսպորտային հանգույցի, հենապատերի և կամուրջների հենարանների բետոնացման աշխատանքները։
Կարդալ ավելինՀիմնանորոգվել է Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր 4.1կմ ճանապարհը
10-01-2025Ճանապարհը Թալինը կապում է Ներքին Բազմաբերդի եւ Կաքավաձորի հետ։
Կարդալ ավելինԽաչատուր Մկրտչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ
09-01-2025Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր։
Կարդալ ավելին