Հիմնանորոգվել է Հարժիս տանող ճանապարհը

05-02-2025

Հիմնանորոգվել է Սյունիքի մարզի Հարժիս տանող ճանապարհը՝ 6.9կմ երկարությամբ և 6մ լայնությամբ։ Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է նաեւ գյուղամիջյան դեպի դպրոց տանող 260մ ճանապարհահատվածը։

Հիմնանորոգման շրջանակում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, գյուղամիջում կառուցվել են մայթեր, ճանապարհի երկարությամբ կառուցվել է ընդհանուր առմամբ մոտ 5000մ ջրահեռացման նոր համակարգ, տեղադրվել են անվտանգության տարրեր, կատարվել են նաև այլ աշխատանքներ։

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ կառավարության միջոցներով։ ՀՀ պետբյուջեից հատկացվել է մոտ 723 մլն դրամ։