Այցելություն Տրանշ-2-ի և Տրանշ-3-ի շինհրապարակներ
05-04-2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն Արագածոտնի եւ Շիրակի մարզեր կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել են Հյուսիս-հարավի Տրանշ-2-ում եւ Տրանշ-3-ում իրականացվող շինաշխատանքների ընթացքին։ Երկու հատվածում էլ շինարարությունն ակտիվ փուլում է։
Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածում ընթացքի մեջ են կոմունիկացիաների տեղափոխման, հողային, փոխհատման կամրջի հիմքերի բետոնացման և բետոնե ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները։ Ակտիվ շինաշխատանքներ են Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում։ Ծրագրի վերջին 1,4 կմ հատվածում իրականացվում են ասֆալտապատման և հիմքի շերտի տեղադրման աշխատանքներ։
«Շինարարության տեմպն ու որակը գոհացնող են։ Տրանշ-2-ի ռաջին հատվածում ունենք ժամանակից մի փոքր շեղում, բայց դա ընթացքում կկարգավորվի, իսկ երկրորդ հատվածում աշխատանքներն իրականացվում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի։ Ունենք հատվածներ, որտեղ նույնիսկ ընդհանուր աշխատանքները որոշակի առաջանցիկ տեմպով են ընթանում։ Որախալի է, որ երկու հատվածներում էլ հիմնականում աշխատում են հայկական ընկերություններ և հայ մասնագետներ։ Վերջին տարիներին ՀՀ կառավարության ակտիվ աշխատանքը ճանապարհաշինության ոլորտում, ինչպես նաև մեծ ուշադրությունն ու զգալի ներդրումները նպաստել են, որպեսզի հայաստանյան շինարարներն արդեն ի զորու են նման ծավալի ու որակի աշխատանք կատարել՝ կառուցելով միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհներ»,- ասաց նախարար Սանոսյանը։
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին հատվածի շինարարության տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության ռեզիդենտ-ինժեներ Պիեռ Մյուրիսը հավաստիացրեց, որ շինաշխատանքները համապատասխանում են միջազգային բոլոր պահանջներին ու չափանիշներին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը նշեց, որ այս տարի ավարտվելու է Լանջիկից դեպի Գյումրի 23 կմ հատվածի վերակառուցումը։ Աշտարակից դեպի Թալին 34 կմ-ն ակտիվ շինարարական աշխատանքների փուլում է, մոտ 50–60 տոկոսը նախատեսվում է ավարտել այս տարի, հաջորդ տարի աշնանը կավարտվեն ամբողջ աշխատանքները։
Շուրջ 23 կմ երկարությամբ Լանջիկ-Գյումրի հատվածում կատարվել է շինաշխատանքների 70 տոկոսը, որոնք նախատեսվում է ավարտել 2024 թվականի երրորդ եռամսյակում, իսկ 18,7 կմ երկարությամբ Թալին-Լանջիկ հատվածում կատարվել է աշխատանքների շուրջ 99 տոկոսը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին