Կոչ ենք անում ճանապարհաշինական ընկերություններին ակտիվորեն մասնակցել ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներին

05-05-2020

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարվել են չորս ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կոչ է անում ճանապարհաշինական ընկերություններին ակտիվորեն մասնակցել արդեն հայտարարված և առաջիկայում հայտարարվելիք մրցութային գործընթացներին։  

Տեղեկացնենք‚ որ Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 (չափաբաժին 1) և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 (չափաբաժին 2) վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 7-ն է‚ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ‚ ինչպես նաև Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի մոտ 5.2 կմ ճանապարհային հատվածների վերականգնման մրցույթներին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 14-ն է։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում առաջիկայում կհայտարարվեն ևս 8 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին