Տեղի կունենան հանրային իրազեկման հանդիպումներ

05-05-2023

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակը միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը հյուսիսի հետ կապելն ու դեպի միջազգային շուկաներ ելքի ապահովումն է:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3-ի (այսուհետև՝ Ծրագիր) շրջանակներում նախատեսվում է դեպի վերակառուցվող Մ-1, Երևան – Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի երկայնքով գտնվող հողամասեր մոտեցումներ ապահովել, որին պետք է նախորդի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (այսուհետև՝ ՀՕՏԾ) լրացման պատրաստման գործընթացը:

Վերոնշյալ ՀՕՏԾ լրացման պատրաստման ընթացքում իրականացվելու է ազդակիր սեփականությունների մանրամասն չափագրման ուսումնասիրություն (ասյուհետև՝ ՄՉՀ) և գնահատում: Ծրագրի նախագծի ներքո նշված ազդեցությունները ամբողջական և լիարժեք ուսումնասիրելուց և գնահատելուց հետո մշակվելու է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) լրացում:

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու ՀՀ Շիրակի մարզի ազդակիր համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն ՀՕՏԾ լրացման պատրաստման նպատակով իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ազդեցության ենթակա անձանց փոխհատուցման իրավունքների և սկզբունքների, ՀՕՏԾ լրացման իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև՝ բողոքների լուծման մեխանիզմի մասին:

Հանդիպումները կկայանան ազդակիր համայնքներում` հետևյալ ժամանակացույցով.

Հանրային լսումների ժամանակացույց

N

Համայնք

Բնակավայր

 Ամսաթիվ

Ժամը

Վայր

1

Անի

Լանջիկ

11.05.2023

10.30

Համայնքապետարանի դահլիճ

2

Անի

Ձորակապ

11.05.2023

12.30

Համայնքապետարանի դահլիճ

3

Անի

Մարալիկ

11.05.2023

14.00

Համայնքապետարանի դահլիճ

4

Արթիկ

Հայրենյաց

12.05.2023

10.30

Համայնքապետարանի դահլիճ

5

Արթիկ

Լուսակերտ

12.05.2023

12.30

Համայնքապետարանի դահլիճ

6

Արթիկ

Հոռոմ

12.05.2023

13.30

Համայնքապետարանի դահլիճ

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

ՀՀ, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Հեռ. +374 (10) 511-391 (206)

info@armroad.am

http://www.armroad.am

 

Վերջին նորությունները

Հանդիպում՝ վեճերի միանձնյա խորհրդի անդամի հետ

06-12-2023

Վեճերի միանձնյա խորհրդի անդամը Ճանապարհային դեպարտամենտի‚ շինարարի և ինժեների ուղեկցությամբ եղավ նաև շինհրապարակում‚ ծանոթացավ կատարվող աշխատանքներին։

Կարդալ ավելին

Աշխատանքային խորհրդակցություն Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում

06-12-2023

Կողմերն անդրադարձել են շինարարական բազայի‚ շինհրապարակի նախապատրաստման‚ սարքավորումների‚ անձնակազմի մոբիլիզացման‚ Իրանից Հայաստան շինտեխնիկայի ներկման ու բազմաթիվ այլ հարցերի։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվել է Կապանով անցնող 4կմ ճանապարհահատվածը

06-12-2023

Շինաշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից։

Կարդալ ավելին