Կայացել է ֆինանսական աուդիտի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի ֆինանսական առաջարկների բացման նիստը

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում ֆինանսական աուդիտի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի ֆինանսական առաջարկների բացման նիստը։ Ֆինանսական աուդիտն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ, 51,74կմ) աշխատանքների շրջանակներում։
Նիստը կայացել է գնահատող հանձնաժողովի անդամների և տեխնիկական առաջարկների գնահատման փուլն անցած կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Նախապես մրցույթի շրջանակներում, ըստ ընթացակարգի, կայացել է ևս երկու փուլ՝ հետաքրքրվածության հայտերի և տեխնիկական առաջարկների գնահատման փուլերը։ Մրցույթի հաջորդ փուլում ընտրված մասնակիցը կհրավիրվի պայմանագրային բանակցությունների։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում
04-03-2021Կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան։
Կարդալ ավելինՄեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելին