Հանդիպում գծանշող ընկերությունների ղեկավարների հետ

05-07-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման, ճանապարհների անվտանգության բաժինների և լաբորատորիայի աշխատակիցները հանդիպել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները գծանշող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հիմնադրամը ձեռք է բերել գծանշումների տեսանելիությունն ու հաստության գործակիցը ստուգող սարքավորում, և անցած օրերի ընթացքում ճանապարհների տարբեր հատվածներում կատարվել են սարքավորման փորձարկումներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձարկումների արդյունքները, ու անդրադարձ է եղել աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
 
Ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի ղեկավար Գոռ Մարգարյանը ներկայացրել է գծանշմանը ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և ստանդարտներով։ Նա նաև նշել է, որ աշխատանքներն ընդունվելու են ձեռք բերված սարքավորմամբ իրականացված ստուգումների հիման վրա։ Նախաձեռնությունը միտված է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների գծանշման որակը բարձրացնելուն։
 
Կապալառու կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են նաև իրենց դիտարկումները, քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր։
 
 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել է Գեղարդ տանող ճանապարհը

10-12-2024

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Կարդալ ավելին

Կկառուցվի Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան տանող նոր թև

07-12-2024

Ճանապարհի վրա ռեսայքլի միջոցով մշակվում է գոյություն ունեցող պատվածքը, որից հետո կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Երևան-Էջմիածին ճանապարհի թունելը

04-12-2024

Նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են նաև Մ-5 միջպետական ճանապարհի՝ ընդհանուր երկարությամբ մոտ 4.95կմ երկարությամբ երկու հատվածները։

Կարդալ ավելին