Հիմնանորոգվում է Լեջանը հանրապետական ճանապարհին կապող մոտ 4 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Տ-5-57, /Հ-33/ (Լոռի Բերդ)-Լեջան-/Հ-33/ մարզային նշանակության ավտոճանապարհի 3.8 կմ հատվածը։ Աշխատանքները իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն‚ որը կատարելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 272 միլիոն ՀՀ դրամ‚ որը հատկացվում է ՀՀ պետբյուջեից։
Հիմնանորոգվող ճանապարհը Լոռի Բերդ խոշորացված համայնքի Լեջան բնակավայրը կապում է հանրապետական նշանակության ճանապարհի հետ։
Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի տեղեկացմամբ՝ ճանապարհը կառուցվել է 1980-ականների վերջին‚ որից հետո չի հիմնանորոգվել։ Ճանապարհը վատ անցանելի էր։ Տաքսիներն ուղևորներին ավելի հեռու գյուղեր կրկնակի ցածր գումարով էին փոխադրում‚ քան դեպի Լեջան։ Խնդիրներ կային երթևեկության հետ հետ կապված‚ շտապօգնության մեքենաները ժամանակին չէին հասնում։ Ուստի ճանապարհի հիմնանորոգումը մի շարք խնդիրներ կլուծի տարածքի բնակիչների համար։
Հիմնանորոգվող ճանապարհը կապահովի Լեջանի կապն արտաքին աշխարհի հետ։ Շինարարական աշխատանքները‚ ըստ համայնքի ղեկավարի‚ կատարվում են բարձր որակով։ «Մոտ մեկ ամիս է՝ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները‚ այս ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը‚ նախարարության և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները‚ մարզպետը մի քանի անգամ այցելել ու հետևել են շինաշխատանքներին»‚- ասաց պարոն Ներսիսյանը։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին