Հիմնանորոգվում են Բերդավանի և Այգեպարի փողոցները
Տավուշի մարզի Բերդավան և Այգեպար սահմանամերձ գյուղական համայնքներում կատարվում է ներհամայնքային փողոցների հիմնանորոգում։ Մասնավորապես‚ «Տավուշ ՃՃՇ» ՓԲԸ-ի կողմից հիմնանորոգվում է Այգեպարի 2 կմ երկարությամբ փողոցը։ Իսկ Բերդավանում հիմնանորոգվում են ներհամայնքային երկու փողոցների 2,1 կմ երկարությամբ հատվածները։
Շինարարության շրջանակում նախատեսված են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում և այլ աշխատանքներ։
Նշված շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին