Վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ

05-08-2021

Ավարտական փուլում են գտնվում Հ-8 և Մ-5‚ Երևան-Արմավիր-հայ-թուրքական սահման ճանապարհների վրա 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները։ Շինաշխատանքներ կատարելու համար պայմանագրեր են կնքվել «Արհովշին» և «Արարատ ճանշին» ընկերությունների հետ։ Մասնավորապես‚ Հ-8 հանրապետական նշանակության ավտոճանապարհին աշխատանքներ տարվել են երկու վտանգավոր կետերի վրա. վերանորոգվել է Նոր Խարբերդ և Մարմարաշեն բնակավայրերի մոտ գտնվող օղակաձև խաչմերուկը. փոխվել են եզրաքարերը‚ կատարվել են գծանշումներ‚ ասֆալտապատվել է հարակից տարածքը և այլն։  

Մ-5 միջպետական ճանապարհին՝ Վաղարշապատ-Արմավիր հատվածում, տեղադրվել են նոր շրջադարձեր, ճանապարհի մի քանի հատված ասֆալտապատվել է, կատարվել են գծանշումներ, տեղադրվել են ցուցանակներ, անվտանգության տարրեր։

Աշխատանքները նշված երկու հատվածներում կավարտվեն սեպտեմբերին։

Նշված ճանապարհահատվածներում անվտանգության բարելավման աշխատանքները կատարվում են Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Առաջիկայում համանման աշխատանքներ կիրականացվեն վթարավտանգ այլ կետերում նույնպես։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին