Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ճանապարհի կմ 152+600-կմ 156+700 հատվածը

05-08-2021

ՀՀ պետական բյուջեի հատկացումներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ 152+600-կմ 156+700 հատվածը։ Հիմնանորոգվող հատվածի երկարությունը 4.1 կմ է։

Ճանապարհն անցնում է Շիրակի մարզով՝ Վարդաղբյուր, Կարմրավան բնակավայրերի մոտով։

Կապալառուն է «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգման շրջանակներում տեղադրվել է ավազակոպճային շերտ՝ 10 սմ, խճային հիմք՝ 18 սմ, կտեղադրվի երկշերտ ասֆալտե ծածկ՝ 10 սմ (խոշորահատիկ ասֆալտ՝ 6 սմ, մանրահատիկ ասֆալտե ծածկ՝ 4 սմ)։ Ասֆալտե շերտի տեղադրման աշխատանքները կապալառուն արդեն իսկ սկսել է։ Կհիմնանորոգվի նաև այս հատվածում գտնվող կամուրջը, ավազակոպճով կամրացվեն կողնակները, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Շինաշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա աշնանը։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին