Հիմնանորոգվում է Հ-28 /Հ-55/ - Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհի 2կմ հատվածը

05-10-2023
Հիմնանորոգվում է Հ-28 /Հ-55/ - Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ17+000-կմ19+000 հատվածը։
 
Հիմնանորոգվող 2կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Կոտայքի մարզի Փյունիկ‚ Արտավազ բնակավայրերով։ Գյուղերի միջով անցնող հատվածներում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման համակարգերը‚ տեղադրվում է ավազակոպիճ։
 
Շինաշխատանքները կատարում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն‚ տեխհսկողությունը՝ «Արխինեքս» ՍՊԸ-ն։
 
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։