ԱԶԲ պատվիրակության հետ դիտարկել են ճանապարհաշինական աշխատանքները
05-11-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի եւ դեպարտամենտի ներկայացուցիչների ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությունը՝ ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ Նիանշան Ժանգի գլխավորությամբ այսօր այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) եւ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ) հատվածներ։
Նշված երկու ճանապարհահատվածն էլ վերակառուցվում/հիմնանորոգվում է ԱԶԲ եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Երկու տեղամասում էլ շինաշխատանքներն ավարտական փուլում են։ Այժմ հիմնականում կատարվում են ճանապարհների կահավորման աշխատանքներ։
Ե՛վ Մ-6-ում, ե՛ւ Թալին-Լանջիկում շինարարներն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն ԱԶԲ պատվիրակությանը մանրամասն ներկայացրել են կատարված աշխատանքները։ Քննարկվել են ճանապարհաշինական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին