Կառավարությունը հավանություն է տվել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը

05-12-2019

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 5-ի նիստում որոշել է՝

  1. Հավանություն տալ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
  2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
  3. Սահմանադրական դատարանի կողմից՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում, կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:
  4. Սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանին:

    Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով գյուղական համայնքների համար բարելավել շուկաներին և ծառայություններին հասանելիությունը և հզորացնել տրանսպորտի ճյուղային նախարարության կարողությունները՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու համար: Ծրագիրը ներկայում գործող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման և Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրերի շարունակությունն է:

    Համաձայնագրով նախատեսվում է, որ ծրագիրը կունենա 3 մաս/բաղադրիչ

    Մաս 1.     Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում

    Այս բաղադրիչի շրջանակներում կվերականգնվեն շուրջ 61 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհներ՝ ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհների ընդհանուր երկարությունը հասցնելով մոտ 450 կմ-ի։ Բաղադրիչի շրջանակում կիրականացվի ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողություն,  տեխնիկական աուդիտ, ճանապարհային ցանցի համար բնական աղետների վտանգի և ռիսկի գնահատում` բացահայտելու սողանքների, քարաթափումների վտանգը: Կիրականացվեն ծրագրի շրջանակում հիմնանորոգված բոլոր ճանապարհներին գտնվող «Ապահով գյուղերի» ենթաբաղադրիչով նախատեսված անվտանգության միջոցառումներ:

    Մաս 2.     Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ ուժեղացում

    Ծրագիրը կֆինանսավորի ծրագրի կառավարման գծով գործառնական ծախսերը, ուսուցումը, ֆինանսական աուդիտը: Ծրագիրը կաջակցի վթարների վերաբերյալ նոր ժամանակակից տվյալների հավաքագրման և կառավարման համակարգի մշակմանը և տեղադրմանը, ծրագրում ընդգրկված «Ապահով գյուղ»-երում ճանապարհային անվտանգության կրթական ծրագրերի և ճանապարհային երթևեկության անվտանգության քարոզարշավների իրականացմանը:

     Մաս 3.    Արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ

    Այս բաղադրիչով անհրաժեշտության դեպքում կտրամադրվի օժանդակության՝ արտակարգ իրավիճակների դեպքում։

 

Վերջին նորությունները

Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

09-09-2026

Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ

08-09-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով

07-09-2026

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդալ ավելին