Հիմնանորոգվել է Լեռնապար տանող ճանապարհը

05-12-2023
Ավարտվել է Տ-1-50, /Մ-3/ - Լեռնապար ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+800 հատվածի հիմնանորոգումը։ 3.8կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Մ-3 միջպետական ճանապարհից և տանում դեպի Արագածոտնի մարզի Լեռնապար բնակավայր։ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի (որի մեջ մտնում է նաև Լեռնապարը) ղեկավար Նորաին Հակոբյանը նշում է‚ որ մինչ հիմնանորոգումը ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում էր‚ դժվար երթևեկելի։ Ճանապարհը անցնում է գեղեցիկ բնաշխարհով‚ և համայնքի ղեկավարը հույս է հայտնում‚ որ բարեկարգումից հետո ավելի ու ավելի շատ մարդիկ կայցելեն Լեռնապար՝ վայելելու բնության գեղեցկությունը։ Պարոն Հակոբյանը նկատում է նաև‚ որ այս տարի Ծաղկահովիտ խոշորացված համայնքում հիմնանորոգվել է ևս երկու ճանապարհ՝ Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրերում։
Ճանապարհը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարությունը կատարել է «Կապավոր» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգվել է երթևեկելի մասը‚ լրացվել-հարթեցվել են կողնակները‚ գյուղամիջում կառուցվել են մայթեր‚ նորոգվել են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով‚ կատարվել են նաև այլ աշխատանքներ։
ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին