Կատարվում է ճանապարհահատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալների հավաքագրում
05-12-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից 2025 թվականի 3-րդ եռամսյակում հավաքագրվել են 603կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։
Հետազոտվել են միջպետական նշանակության 358.1կմ և հանրապետական նշանակության 244.9կմ ավտոմոբիլային ճանապարհահատվածներ։
Հետազոտություններ կատարվել են Մ-4, Մ-6, Մ-8, Մ-10 միջպետական և Հ-4, Հ-6, Հ-7, Հ-28, Հ-32, Հ-61, Հ-70, Հ-86 հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։
Հավաքագրված տվյալները վերլուծելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծական մոդելում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու համար։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին