Հանրային լսումների ընթացքում քննարկվեցին Բագրատաշենի նոր կամրջի նախագծման և շինարարության հետ կապված հարցեր

06-02-2019

Փետրվարի 5-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղական համայնքում կազմակերպվել էին հանրային լսումներ՝ նվիրված Հայաստան-Վրաստան պետական սահմանի անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքներին։ Ներկա էին Բագրատաշենի բնակիչներ, ծրագրի պատվիրատու կողմերի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ, կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչներ։
Հանրային լսումներն իրականացվել են ՀՀ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման պահանջների համաձայն, ինչն անհրաժեշտ նախապայման է ապագայում փորձաքննական գործընթացը մեկնարկելու համար։ Քննարկման հիմնական նպատակն էր շահագրգիռ կողմերին, համայնքի բնակչությանը, գործընկերներին ներկայացնել տվյալներ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ, ինչպես նաև հաղորդել նախագծային ցուցանիշների մաստի ինֆորմացիա։ Tunnel Sadd Ariana ընկերության մասնագետները մանրամասն ներկայացրին ծրագիրը, շեշտադրումներ կատարվեցին բնապահպանական և սոցիալական հարցերի վրա, խոսվեց նախագծային այս պահին առկա ցուցանիշների մասին։

Բագրատաշեն գյուղական համայնքի վարչական ղեկավար Ա. Մակյանը, ողջունելով ծրագիրը, մաղթեց, որպեսզի կամրջի շինարարությունը հաջողությամբ հասցվի ավարտին։  

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Լիլիթ Դիլանյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացման ընթացքում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի՝ հողօգտագործողների, սեփականատերերի և ծրագրի հետ առնչություն ունեցող այլ անձանց շահերը։ Նա նաև տեղեկացրեց Բագրատաշենի բնակիչներին, որ կապալառուն մշտական ներկայացուցիչ պետք է ունենա համայնքում, որը պետք է արձանագրի համայնքի բնակիչների բարձրացրած հարցերը և օրենքի սահմաններում աշխատի դրանց լուծում տալու ուղղությամբ։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի բնապահպանության և հնագիտության մասնագետ Միքայել Թևոսյանն էլ շեշտեց, որ կամրջի նախագծման, շինարարության ընթացքում բոլոր աշխատանքները պետք է կատարվեն բնապահպանական նորմերի խիստ պահպանմամբ։

Հայաստանում Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը նկատեց, որ աշխատանքների ընթացքում մշտական կապի մեջ են լինելու համայնքի բնակչության հետ, լսելու են նրանց խնդիրները։ Կողմերը նշեցին, որ քննարկումները լինելու են շարունակական։

 

Վերջին նորությունները

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է

20-10-2020

Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության աշխատանքային թիմի նոր անձնակազմի հետ՝ Փոլ Կլարկի ղեկավարությամբ։

Կարդալ ավելին

Բագրատաշենի նոր կամրջի կառուցման շրջանակներում մեկնարկում է ազդակիր հողերի օտարման գործընթացը

18-10-2020

Բագրատաշենի նոր կամրջի շինարարական փուլը կմեկնարկի հողերի օտարման գործընթացից ու տարածքում առկա շինության և այլ կառուցվածքների ապամոնտաժումից հետո։

Կարդալ ավելին

Մասնակցություն՝ Պամիրյան տրակտի 80-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական համաժողովին

15-10-2020

Անդրադարձ է եղել մի շարք հարցերի‚ մասնավորապես՝ ճանապարհների վերանորոգման‚ պահպանման և տեխնիկական ուսումնասիրության համար կիրառվող ժամանակակից տեխնիկային‚ ճանապարհների վթարայնության մակարդակի վրա լեռնային տեղանքի ազդեցությանը և այլն։

Կարդալ ավելին