Մ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է

06-02-2023
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ շուրջ 51կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Ճանապարհը շահագործման հանձնելուց առաջ կապալառուների կողմից կատարվում են վերջին շտկումները, անվտանգության տարրերով բարելավվում է ճանապարհի կահավորանքը. որոշ տեղամասերում տեղադրվում են բետոնե պարապետներ, ուղղորդիչ սյուներ, մետաղական արգելափակոցներ, քարաթափումներից պաշտպանող ցանցեր։ Հիմնանորոգումը կատարվել է Ասիական զարգացման բանկի և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և ծրագրի պատասխանատուներն այցելել էին Մ-6 ճանապարհ՝ տեղում ուսումնասիրելու կատարված աշխատանքները։
 
Գոռ Ավետիսյանը նշեց, որ Մ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, բացի մոտ 600մ հատված ընդգրկող Օձունի խաչմերուկից, գրեթե ավարտվել են։ Օձունի խաչմերուկը կհիմնանորոգվի ընթացիկ տարում ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմված են, և շուտով կհայտարարվի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ «Այսպիսով՝ մենք կունենանք ՀՀ հյուսիսային սահման՝ դեպի Վրաստան տանող բարձրակարգ ճանապարհ։ Նախկինում ճանապարհը նույնիսկ 4-րդ տեխնիկական կարգին չէր բավարարում, այժմ ունենք 3-րդ տեխնիկական կարգի, բարելավված ճանապարհ՝ երթևեկության ավելի բարձր հաշվարկային արագությամբ»,- ասաց Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը՝ ավելացնելով, որ հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
 
Շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» ՀՁ թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսը, որ տեղում ներկայացնում էր արված ու ընթացիկ աշխատանքները, նշեց, որ կարող է երաշխավորել, որ կատարված աշխատանքի որակը գերազանց է. «Հետևել ենք շինարարության ընթացքին, ծրագրի բոլոր դետալներին։ Կարող եմ անձամբ իմ և «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» կազմակերպության անունից երաշխավորել՝ որակը գերազանց է»։
 
Շինարարական աշխատանքները կատարել են «Հորիզոն-95 ՍՊԸ և Օբերոսլեր ԿԱՎ Պիետրոս» ՀՁ-ն, «Բլաք Սի Գրուփ և ԱԱԲ Պրոեկտ ՍՕԸ» ՀՁ-ն և «Սուարդի» ԲԸ-ն։
 
Կատարված աշխատանքի որակը բարձր գնահատեց նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։ «Նման որակի և մասշտաբի աշխատանքը պատկերացնել դժվար էր, սակայն դա արդեն իրականություն է։ Ես, հընթացս հետևելով կատարված աշխատանքներին, վստահ եմ, որ ճանապարհը երկար տարիներ ծառայելու է ժողովրդին»,- ասաց պարոն Մկրտչյանը։
 
Հիշեցնենք, որ 2018 թվականին ավարտվել էր նաև Մ-6-ի առաջին՝ Վանաձոր-Թումանյան (38,45կմ) հատվածի հիմնանորոգումը, որը կատարվել էր Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին