Լուծվել է «Մ-Բուատ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը

06-02-2024
Տեղեկացնում ենք, որ ստանձնած պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լուծել է Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանությունն իրականացնող «Մ-Բուատ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը։
 
Պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով պայմանագրերի լուծման գործընթացներ են նախաձեռնվել նաև Գուգարքի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և Ստեփանավանի տարածաշրջանում ընթացիկ պահպանման աշխատանքներ իրականացնող «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի հետ։
 
Կարևորելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ արվում է հնարավորը՝ նշված երեք տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների հետ կապված խնդիրներին հրատապ լուծում տալու համար։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ

13-05-2026

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին