Անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

06-02-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։
 
Հիմնադրամի աշխատակիցների կողմից զեկուցվել է նախորդ խորհրդակցություններին տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
 
Քննարկվել են 2024 թվականի համար պլանավորված աշխատանքների մանրամասները։ Տնօրենը դեպարտամենտի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է մինչ շինարարական սեզոնի մեկնարկը կատարել անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները‚ որպեսզի շինաշխատանքները սկսվելուն պես խնդիրներ չառաջանան։
 
Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ընթացիկ աշխատանքային հարցեր‚ տրվել են նոր հանձնարարականներ։

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին