Բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնվեցին մի շարք ճանապարհաշինական կազմակերպությունների
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման աշխատանքները բարձր որակով իրականացնելու և բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրեր հանձնեց «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ին‚ «Բլեսկ» ՍՊԸ-ին‚ «Կապավոր» ՍՊԸ-ին։
Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին շնորհակալություն հայտնեց բարեխիղճ աշխատանքի և առողջ համագործակցության համար։ Նշվեց‚ որ ճանապարհաշինության ոլորտում նրանց աշխատանքը կատարվում է ի շահ պետության և ի բարօրություն հանրության‚ և կոչ արվեց վերջիններիս նույն եռանդով ու նպատակասլացությամբ շարունակել աշխատանքները։ Ընդգծվեց‚ որ շինարարական կազմակերպությունները սերտորեն համագործակցել են նաև շահառու համայնքների բնակիչների հետ‚ տարբեր հարցերում հնարավորության սահմաններում աջակցել նրանց՝ արժանանալով վերջիններիս հարգանքին։
Կապալառու կազմակերպությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունը հայտնեցին գնահատանքի համար՝ հայտնելով‚ որ հետագայում նույնպես պատրաստ են իրենց ներուժը ներդնել ՀՀ ճանապարհային ցանցի բարեկարգման գործում։
Վերջին նորությունները
Հայտարարվել է դեպի Մարտիրոսի եկեղեցի տանող ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
11-06-2026Հայտերն ընդունվու մ են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելինՍիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք
10-06-2026Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Կարդալ ավելինՀայտարարվել է Վայք-Արին ճանապարհի կմ0+400-կմ6+500 հատվածի վերակառուցման աշխատանքների նախագծման մրցույթ
10-06-2026Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին