2024թ. ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ

06-03-2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից 2024 թվականին ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ։ Այժմ տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության տվյալները հավաքագրվում են ՀՀ 8 միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղակայված և առցանց աշխատող 14 հաշվեկետերում։ Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից կատարվում է տեղակայված հաշվիչների կարգաբերում և տվյալների հավաքագրում։ Ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվության տվյալները հավաքագրվում են նաև շարժական հաշվիչների միջոցով։ 

Հավաքագրված տվյալները վերլուծվում և Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից օգտագործվում են ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին