Հիմնանորոգվում է Հ-7, /Հ-5/ - Կարենիս - Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) ճանապարհի մի հատվածը

06-05-2024
Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Հ-7, /Հ-5/ - Կարենիս - Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+580 - կմ10+200 հատվածում։
 
Աշխատանքները մեկնարկել են 2023թ. ամռանը։ Հիմնանորոգումն իրականացվում է երկու փուլով։ Կատարվում են հողային աշխատանքներ‚ հիմքի, մայթերի, կառուցում‚ այլ աշխատանքներ։
 
Ծրագրի արդյունքում ունենալու ենք 46 հազար քմ երկշերտ ասֆալտապատ ճանապարհ՝ 7 հազար քմ բետոնե սալիկապատ մայթերով, անվտանգության տարրերով կահավորված։
 
Աշխատանքները կավարտվեն այս տարվա ամռանը։
 
Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։