Հանրային իրազեկման հանդիպումներ՝ Բենիամինում և Լուսակերտում

Շիրակի մարզի Բենիամին և Լուսակերտ համայնքներում տեղի են ունեցել հանրային իրազեկման հանդիպումներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի‚ խորհրդատու կազմակերպության՝ «Ի Էյ Էներջի Ըդվայզորի» ՍՊԸ-ի և նախագծող ընկերության ներկայացուցիչներն ազդակիր բնակիչներին մանրամասն ներկայացրել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակներում Բենիամին համայնքի մոտակայքում հնագիտական տարածքը շրջանցելու նպատակով Մ1‚ Երևան-Գյումրի-Բավրա մոտ 2 կմ ճանապարհահատվածի Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի լրացման պատրաստման շրջանակը։
Նշենք‚ որ ծրագրի իրականացման ընթացքում՝ Տրանշ-3-ի կառուցման ժամանակ‚ պարզվել է‚ որ տվյալ հատվածում գտնվում է հնագիտական տարածք‚ ինչի հետևանքով շինարարական աշխատանքները դադարեցվել են‚ և որոշում է կայացվել փոխել ճանապարհի ծրագիծն ու իրականացնել նոր նախգիծ։ Պատրաստված 1-ին տարբերակը հավանության չի արժանացել համայնքների կողմից. առաջարկվել է 2-րդ տարբերակը‚ որն այժմ գտնվում է հաստատման փուլում։
Ճանապարհային դեպարտամենտի սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավար Լիլիթ Դիլանյանը տեղեկացրեց‚ որ նոր նախագծի հիման վրա պետք է պատրաստվի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի լրացում՝ նկարագրելով այն ամբողջ գործընթացը‚ որն անհրաժեշտ է ազդակիր հողերն օտարելու և օտարված հողերի վրա ճանապարհը կառուցելու համար։ Փաստաթուղթը կֆիքսի ազդեցության գոտում գտնվող հողատարածքները‚ մշակաբույսերը‚ շենք-շինությունները‚ ազդեցության ենթակա անձանց‚ ընտանիքների թիվը և այլն։ Այս ամենի համար խորհրդատու կազմակերպությունը կիրականացնի գույքի‚ հողամասերի մակերեսների չափագրում‚ կհավաքագրվի տեղեկատվություն գույքի և հողատարածքների սեփականատերերի‚ օգտագործողների‚ համասեփականատերերի մասին‚ ծառերի մշակաբույսերի‚ թփերի հաշվարկ ու հաշվառում‚ մարդահամար ու սոցիալ-տնտեսական հետազոտություն և այլն։ Հանդիպման ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել է գնահատման մեթոդաբանությունը:
Ներկայացվել է նաև բողոքների լուծման ընթացակարգը: Մասնագետների կողմից հանգամանորեն պարզաբանվել են հնչեցված հարցերը, ինչպես նաև աևձանագրվել են նրան կողմից բարձրացված և լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերն ու առաջարկությունները:
Նշենք‚ որ Բենիամին համայնքում ազդեցության է ենթակա մոտ 120‚ իսկ Լուսակերտ համայնքում՝ 2 հողատարածք։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է Հ-36, /Մ-4/ (Իջևան)- Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 28կմ հատվածը
24-06-2022Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
23-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:30։
Կարդալ ավելինՀայտարարվել է Հ38, /Հ-30/ (Թթուջուր)-/Հ-36/ (Նավուր) ճանապարհի կմ15+100 - կմ40+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթ
22-06-2022Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 28, ժամը 10:00։
Կարդալ ավելին