Ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց ճանապարհները տնօրինողների հետ համաձայնեցման, արգելվում են շինաշխատանքները
06-07-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, արգելվում է կառուցել շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ, կատարել լեռնահետազոտական և արդյունահանման աշխատանքներ։ Արգելվում է նաև կատարել անտառահատում և վնասել հողածածկույթը, իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում)։ Օրենքն արգելում է տեղադրել ճանապարհային երթևեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ, կատարել ճանապարհային տեսանելիությունը խանգարող ծառատնկումներ և լուսավորություն:
Ճանապարհային դեպարտամենտը կոչ է անում քաղաքացիներին հետևել օրենքի պահանջներին, ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում որևէ գործունեություն ծավալելուց առաջ դիմել ՀՀ ՏԿԵՆ կամ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ և միայն մասնագիտական ուսումնասիրությունից, թույլտվություն ու տեխնիկական պայմաններ ստանալուց հետո սկսել աշխատանքներ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին