Քննարկվել է Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող ճանապարհահատվածի հիմնանորոգման տեմպերն արագացնելու հարցը
Սեպտեմբերի 6-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել քննարկում՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի վարչական տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին։ Մասնակցում էին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, կապալառուի՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկության, Ալավերդու ավագանու ներկայացուցիչներ, Ալավերդի համայնքի ղեկավարը, ալավերդցիներ։
Քննարկման առանցքում էին ճանապարհահատվածի հիմնանորոգման տեմպերն արագացնելու և ճանապարհի անցանելիությունն ապահովելու հարցերը։ Կողմերը մանրամասն անդրադարձան բոլոր այն խոչընդոտներին, որոնք ծագել են ճանապարհի հիմնանորոգման ընթացքում։
«ԱԱԲ Պրոեկտ»-ի ղեկավար Արմեն Բադալյանը նշեց, որ շինարարության ընթացքում ի հայտ են եկել որոշ հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ՝ ջրագծեր, կոյուղագծեր, հեռահաղորդակցման մալուխներ։
Տեղեկացվեց, որ արդեն երկուշաբթի օրվանից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում «ԱրմենՏել» ՓԲԸ) կկատարի մալուխների տեղափոխման աշխատանքները։ Կապալառուն նշեց, որ սեպտեմբերի 7-ից շինհրապարակում կաշխատեն գրեյդերը, տեխնիկական այլ միջոցներ՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը, կատարելով ճանապարհի սպասարկում։ Հանդիպման ընթացքում փոշու քանակը վերահսկելու նպատակով կապալառուից պահանջվել է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։
Հանդիպման ընթացքում նշվեց, որ նման քննարկումները պետք է ունենան պարբերական բնույթ, ներկայացվեն իրականացված աշխատանքների արդյունքները՝ միաժամանակ հանրությանը տեղյակ պահելով աշխատանքների ընթացքի մասին։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին