Վեբինար՝ նվիրված ստորգետնյա ենթակառուցվածքներին

06-10-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները Եվրոպական ներդրումային բանկի JASPERS (Joint Assistance to Support Projects in European Regions) ծրագրի շրջանակում մասնակցել են «Ստորգետնյա ենթակառուցվածքների կայուն զարգացում. մեթոդներ‚ գործիքներ» խորագրով վեբինարին։
 
Նշենք‚ որ JASPERS ցանցային հարթակը ստեղծվել է՝ աջակցելու տարբեր ոլորտների մասնագետներին՝ ռազմավարություններ և ծրագրեր կազմելու‚ դրանց գնահատման հարցերի շուրջ խորհրդատվական աջակցություններ մատուցելու և կարողությունների զարգացման նպատակով։
 
Վեբինարի ընթացքում անդրադարձ է եղել թունելային ենթակառուցվածքին‚ թունելների նախագծման‚ կառուցման‚ սպասարկման առանձնահատկություններին‚ բնապահպանական հարցերին‚ Եվրամիության բնապահպանական օրենսդրությանը։
 
Նշենք‚ որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի շրջանակներում Սյունիքի մարզում նախատեսված է կառուցել մի շարք թունելներ։ Բացի այդ‚ այս պահին պատրաստվում են Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերը, ինչպես նաև բնապահպանական գնահատման փաստաթղթերը‚ և այս համատեքստում կարևոր է վերոնշյալ սեմինարին Ճանապարհային դեպարտամենտի մասնագետների մասնակցությունը։

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին