Մեկնարկել են կենսական նշանակության 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ՀՀ մարզերում մեկնարկել են մոտ 68.7 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Կենսական նշանակության ճանապարհներ են վերանորոգվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։
Վերականգնվող ճանապարհներն են՝
- Շիրակ-Կամո (5 կմ)
- Մ6-Եղեգնուտ-Դեբեդ (8.2 կմ)
- Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր (9.8 կմ)
- Տ-5-32-Կաթնաջուր (4.7 կմ)
- Մ2-Նորավան (5.45 կմ)
- Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ)
- Մ4-Սևան-Աղթամար համալիր- Մ4 (5.3 կմ)
- Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (15.37 կմ)
- Լուկաշին-Հ17 (3.15 կմ)
- Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի (5.4 կմ)
- Խոտ (1.96 կմ)
2020 թվականի ընթացքում հիմնականում կկատարվեն հողային աշխատանքներ‚ ճանապարհների վերականգնումը կավարտվի 2021 թվականին։ Իրականացվելիք աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովում և այլն։
Կենսական նշանակության են այն ճանապարհները, որոնք առնվազն մեկ տրանսպորտային կապ են ապահովում համայնքի և հիմնական ճանապարհի կամ համայնքի և մարզկենտրոնի միջև՝ առանց միջպետական ճանապարհների։
Նշենք‚ որ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից՝ 2009 թվականից ի վեր ՀՀ մարզերում վերականգնվել է ավելի քան 835 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին