Կայացել է գործակարգավարական խորհրդակցություն

06-11-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։
 
Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ձմեռային ընթացիկ պահպանման աշխատանքների նախապատրաստական աշխատանքները։ Ըստ հանձնարարականի՝ առաջիկա օրերին՝ մինչ ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանի մեկնարկը, ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի տարածքային ինժեներները պետք է այցելեն ճանապարհները սպասարկող կազմակերպություններին‚ ստուգեն մեքենասարքավորումների տեխնիկական վիճակը‚ կապալառու կազմակերպությունների կողմից բազաներում ամբարված աղ-ավազի պաշարների քանակը։ Հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ կատարել 2024 թվականին ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների գծանշման նախապատրաստման ուղղությամբ։
 
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ճանապարհաշինական ծրագրերը‚ ընթացիկ աշխատանքային հարցեր‚ տրվել են հանձնարարականներ։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին