Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից

06-12-2019

Արարատի մարզի կենսական նշանակության երեք ճանապարհահատվածներ՝ Հ8-Տ-2-16-Հովտաշեն (2.12 կմ)‚ Տ-2-20-Դիտակ-Ջրաշեն (մոտ 2,12 կմ)‚ Արևշատ-Աբովյան մոտ 1,5 կմ‚ հանվել են թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետից։ Այդ ճանապարհները վերականգնվել էին 2018թ. ընթացքում և մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության ժամկետում։ Նշված ճանապարհահատվածները‚ որոնք տասնամյակներ շարունակ չէին վերանորոգվել‚ վերականգնվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն էր:

Աշխատանքային խումբը‚ որի կազմում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության‚ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի‚ մարզպետարանի‚ կապալառու ընկերությունների ներկայացուցիչներ‚ գնահատելով ճանապարհների առկա վիճակը‚ արձանագրել է‚ որ դրանք ներկայում գտնվում են պայմանագրին և նախագծին համապատասխան վիճակում։ Նշված ճանապարհները մարզային նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվել են Արարատի մարզպետարանին։ Դրանց հետագա շահագործումն իրականացվելու է մարզպետարանի կողմից ընտրված ընկերությունների կողմից։ 

Վերջին նորությունները

Հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ

06-02-2026

Խորհրդատու կազմակերպությունների մասնագետները պատասխանել են նաև հանդիպման մասնակիցների հարցերին:

Կարդալ ավելին