Քննարկվել են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման հետ կապված հարցեր

07-02-2020
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ)՝ ՀՀ պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Բարբորա Զեմանովայի և Հայաստանում և Վրաստանում Եվրոպական ներդրումային բանկի տեխնիկական աջակցության ծրագրերի համակարգող Ալեքսանդր Բախտամյանի հետ։ Քննարկվել են նախորդ տարեվերջին ստորագրված Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման դրամաշնորհային համաձայնագրի հետ կապված հարցեր։ ԵՆԲ աջակցությամբ հանրապետության առավել վթարավտանգ կետերում իրականացվում են ճանապարհային անվտանգության‚ ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ:
Հանդիպմանը ներկա էին նաև ԵՆԲ կողմից վարձված միջազգային խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչներ։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի իրականացման ընթացքին‚ քննարկվել են աշխատանքային‚ նախագծային և այլ հարցեր։ Նշենք‚ որ վթարավտանգ կետերի ուսումնասիրման‚ դրանց անվտանգության բարելավմանն ուղղված մանրամասն նախագծերի մշակման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են։
Վերջին նորությունները
Հանդիպում՝ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ
19-02-2025Անդրադարձ է եղել նախորդ տարիներին ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ տեխհսկողության ծառայությունների մատուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրներին:
Կարդալ ավելինՄրցույթի հրավեր- 2024 թվականի հեղեղներից հետո վաղ վերականգնման աշխատանքներ՝ հետիոտնային կամուրջների վերակառուցում Հայաստանում
19-02-2025Մանրամասն տեղեկություններ և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար հետաքրքրված կողմերը կարող են դիմել Ռեգինա Գուջանին՝ regina.gujan@eda.admin.ch էլ. փոստի միջոցով:
Կարդալ ավելինՀայտարարվել է Վարդաղբյուր-Տաշիր ճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
18-02-2025Հայտերն ընդունվում են մինչեւ մարտի 12-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին