Այս տարի 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով 2023 թվականին կշարունակի Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվեն 20 վթարավտանգ կետերի բարելավման աշխատանքներ։
Մ-4, Մ-6, Մ-14 և Մ-16 ավտոճանապարհների վրա երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումներ կարվեն 4 վթարավտանգ կետերում։ Շինաշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ Կապալառու կազմակերպության հետ պայմանագիր կկնքվի 2023թ. փետրվարին, որից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները։
Մ-3, Մ-9 և Մ-12 միջպետական ճանապարհների վրա ևս 16 վտանգավոր կետերի շինարարական աշխատանքների իրականացման նախագծման գործընթացներն ավարտվել են։ Հաշվի առնելով ընտրված ճանապարհների վթարավտանգ տեղամասերի առանձնահատկությունները և բնութագրերը՝ նախագծերով նախատեսված են հետիոտնային մայթերի, անցումների և արհեստական անհարթությունների կառուցման, արգելափակոցների տեղադրման, նշագծման, ճանապարհային նշանների տեղադրման, ջրահեռացման համակարգի բարելավման և այլ աշխատանքներ։ Նախագծերը հաստատվել են ՀՀ ՆԳՆ կողմից և ներկայացվել են տեխնիկական փորձաքննության։ Այս պահին մշակվում են նաև մրցութային փաստաթղթերը։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին